we care we teach we operate
ProMS ընկերության մասին
“ProMS ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, հանդիսանում է ՀՀ տարածքում եզակի կազմակերպություններից մեկը, որ տրամադրում է անշարժ գույքի բարձրակարգ սպասարկման համալիր ծառայություններ: Ընկերությունում աշխատում են շուրջ 130 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: ProMS ընկերությունն ունի անշարժ գույքի սպասարկման ոլորտում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությունը հավաստող և մի շարք մրցանակների ( “BREEAM”, “IGRA Green Roof Leadership”, “European Property Awards”, “FIABCI World Prix d’Excellence” և այլն) արժանացած անշարժ գույքի համալիր սպասարկման ծառայությունների մատուցման փորձառություն:”
0

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ProMS ընկերությունը օգտագործում է վարձակալների հայտերի ընդունման Building Maintenance & Administration (BMA) միասնական ավտոմատացված առցանց համակարգը: BMA համակարգը ընկերությանը թույլ է տալիս առևտրային անշարժ գույքի օբյեկտներում ապահովել ծառայությունների բարձր մակարդակ: Այս համակարգը համարվում է ընկերության նոու-հաուներից մեկը:

ProMS-ի կառավարման ներքո են գտնվում նաև օբյեկտներ, որոնք հագեցած են շենքի կառավարման ավտոմատացված համակարգով՝ Building Management System (BMS): Այն թույլ է տալիս մասնագետներին գործուն կերպով արձագանքել բոլոր արտակարգ իրավիճակներին և արագ չեզոքացնել դրանք:

Մեր առավելությունները

ProMS-Ի ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

ProMS-ի մասնագետները հետևում են գույքի կառավարման ոլորտում 11 որակի չափանիշների, որոնք ձևավորվել են անշարժ գույքի շահագործման ոլորտում բազմամյա փորձի արդյունքում։ Գործող կանոնների և որակի վերահսկման բաժնի կողմից դրանց պահպանման և վերահսկողության շնորհիվ ProMS-ի կողմից կառավարվող օբյեկտները գտնվում են կատարյալ վիճակում:

Ընկերությունում ստեղծվել է տեխնիկական տնօրենի ծառայություն՝ համալրված հակահրդեհային համակարգերի, դիզելային գեներատորների և սառեցնող մեքենաների սպասարկման բարձր որակավորմամբ մասնագետներով: Սա թույլ է տալիս կատարել բոլոր աշխատանքները առանց կապալառուների ներգրավման:

image description